Մոսկվայի Տագանսկի դատարանը Google ընկերությանը մեղավոր է ճանաչել վեց իրավախախտումների մեջ, որոնք կապված են Google Play հարթակում VPN-սերվիսների տարածմամբ։ Տուգանքի չափը կազմում է 22 միլիոն 800 հազար ռուբլի, մոտ 300.000 ամերիկյան դոլար։
7 միլիոն ռուբլիի, շուրջ 91,000 դոլարի, տուգանք էլ սահմանվել է Telegram messenger-ին՝ արգելված բովանդակություն տարածելու համար։
Telegram-ը հրաժարվել է հեռացնել Ռուսաստանում արգելված տեղեկությունները, որոնք վերաբերում են ԼԳԲՏ համայնքի քարոզին և հեռահար ալկոհոլի վաճառքին:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Telegram-ի հիմնադրի դեմ քրեական գործ է հարուցել «ահաբեկչությանն աջակցության» մեղադրանքով։ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն արձագանքել էր, որ Մոսկվան շարունակում է ճնշումներ գործադրել ազատ խոսքի նկատմամբ։
Վերջին տարիներին ամենամեծ ինտերնետ-սերվիսները՝ Google, Telegram, Facebook (Ռուսաստանում արգելված տեղեկատվական ռեսուրս), Twitter, TikTok, Wikimedia Foundation, Twitch, բազմիցս պատասխանատվության են ենթարկվել արգելված բովանդակություն չհեռացնելու համար: Ռուսաստանի դատարանները ընկերություններին բազմամիլիոնանոց տուգանքներ են սահմանել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը Telegram-ի հիմնադրի դեմ քրեական գործ է հարուցել «ահաբեկչությանն աջակցության» մեղադրանքով