Մոսկվան վերլուծում է եվրոպական էներգետիկ շուկաներից դուրս գալու տեսական հնարավորությունը

Կրեմլի փոխանցմամբ՝ Եվրոպան որևէ ազդանշան չի ուղարկել Ռուսաստանի հետ էներգահաղորդումների քննարկման վերաբերյալ։

Կրեմլը նաև հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է քննարկել Ռուսաստանի մնացած նավթի և գազի հոսքերը Եվրոպայից տեղափոխելու հարցը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինը դեռ բաց է բանակցությունների համար, անկախ նրանից, թե որքան բարդ է թեման:

«էներգետիկ շուկաները մի շարք ցնցումներ են կրել Իրանի պատերազմի պատճառով, և Մոսկվան լրջորեն վերլուծում է եվրոպական էներգետիկ շուկաներից դուրս գալու տեսական հնարավորությունը,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական Միությունը 2027-ին վերջնականապես կհրաժարվի ռուսական բնական գազից