Մոսկվան Վաշինգտոնին մեղադրում է երկկողմ հարաբերություններում լարվածություն ստեղծելու մեջ

Ռուսաստանը մեղադրել է Միացյալ Նահանգներին երկկողմ հարաբերություններում լարվածություն ստեղծելու համար՝ դատապարտելով Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող նավթատար տանկերի առգրավումը ամերիկյան զինուժի կողմից։

ԱՄՆ-ն պնդել էր, որ նավը նավթ էր տեղափոխում Վենեսուելա, Ռուսաստան և Իրան՝ խախտելով Արևմուտքի պատժամիջոցները։ Մոսկվան արձագանքել է, թե այս քայլը «կհանգեցնի միայն ռազմական և քաղաքական հետագա լարվածության», հավելելով, որ մտահոգված է «սուր միջազգային ճգնաժամային իրավիճակներ առաջացնելու՝ Վաշինգտոնի քայլերով»։

Նավի առգրավումից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե «հիացած չէ» իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ռուսական դրոշի ներքո նավարկող անձնակազմը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, ինչը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը որակել է «բացարձակապես անընդունելի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Վենեսուելայի նավթային ոլորտը. WSJԱՄՆ բանակը Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող լցանավ է առգրավել