Մոսկվան Կիևում գտնվող դիվանագետներին տարհանման կոչ է անում

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից՝ զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:

Ուկրաինայից առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:

Մինչ այդ, Ռուսաստանը և Ուկրաինան հինգշաբթի օրը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ռուսաստանի սահմանային Բրյանսկ քաղաքում վիրավորվել է 13 մարդ, իսկ Ուկրաինայի Դնեպրում՝ մեկ մարդ, հայտնել են երկու կողմերի պաշտոնյաները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ: Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել էր, որ իր երկիրը հրադադար կհայտարարի սկսած մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից, ինչին Մոսկվան չի արձագանքել:

«Այսօր, գրեթե ամբողջ օրը, գրեթե ամեն ժամ, մենք տարբեր շրջաններից հարվածների մասին հաղորդագրություններ ենք ստանում», - նախօրեին ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Երեկոյան իր ելույթում Զելենսկին ասել է, որ Ուկրաինան «նույն կերպ կպատասխանի» Ռուսաստանի խախտումներին և համապատասխանաբար կորոշի իր հաջորդ քայլերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևի կողմից առաջարկված հրադադարից առաջ ռուսական հարձակումների հետևանքով 27 մարդ է զոհվելՈւկրաինան հրադադար կհայտարարի սկսած մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից. Զելենսկի