Մոսկվան հաղորդում է Դոնբասում նոր առաջխաղացման մասին

Ուկրաինացի հրետանավորը Դոնեցկի մարզում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ուկրաինայի արևելքում արձանագրված նոր առաջխաղացման մասին։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամերին ռուսական ստորաբաժանումներին հաջողվել է գրավել Դոնեցկի մարզի Զակոտնոյե և Զապորոժիեի մարզի Ժովտնևոյե բնակավայրերը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև պնդում է, որ այս շաբաթասկզբին զորքերի «Հյուսիս» խմբավորումը կարողացել է առաջխաղացում ապահովել Սումիի մարզում՝ գրավելով Կոմարովկա գյուղը։

Ուկրաինական կողմը ռուսական առաջխաղացման մասին տեղեկություններն առայժմ չի մեկնաբանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը Խարկովում ոչնչացրել է խոշոր էներգետիկ օբյեկտ. քաղաքապետՈւկրաինան նոր պաշտպանության նախարար ունի Ուկրաինական դրոնները հարվածել են Ռոստովին. նավթամբար և բնակելի շենքեր են վնասվել, կա 1 զոհՌուսաստանն Ուկրաինայի դեմ տարվա ամենախոշոր հարձակումներից մեկն է սկսել