Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Լյուբիցկոյե բնակավայրի գրավման և Խարկովի մարզի Օլգովկայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:
«Զապադ» զորախմբի ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Օլգովկա բնակավայրի նկատմամբ: ... «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները շարժվել են հակառակորդի պաշտպանության խորքերը և ազատագրել Զապորոժիեի մարզի Լյուբիցկոյե բնակավայրը», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:
Ուկրաինական կողմը այս հաղորդումը չի մեկնաբանում: