Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հրամանագրով երկրի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես, մինչև նոր կառավարության ձևավորումը, ստանձնել է փոխվարչապետ Եվգենի Օսմոկեսկուն։
Կառավարական ճգնաժամը երկրում ծագել էր նախորդ շաբաթավերջին՝ վարչապետ Ալեքսանդր Մունտյանուի հրաժարականից հետո։ 2025-ի նոյեմբերին այդ պաշտոնում նշանակված Մունտյանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել նախագահ Սանդուի անվան շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոլդովայի նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կիզակետումՄոլդովացի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Սանդուի մերձավոր ազգականները նրա նախագահության տարիներին անհամարժեքորեն բարձր վարձատրությամբ տարատեսակ պաշտոնների են նշանակվել մի շարք պետական գերատեսչություններում։