Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի կառավարումը կտեղափոխի նոր փուլ, նախօրեին պետական հեռուստատեսությամբ հնչեցված հայտարարությունում հայտարարել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Իրանը չի ձգտում պատերազմին, բայց չի հրաժարվի իր իրավունքներից»,- հավելել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը զգուշացրել է՝ ԱՄՆ-ն ավելի ուժեղ կհարվածի Իրանին, եթե չհետևեն հրադադարի պայմաններինՀորմուզի նեղուցով փոխադրվում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը: ԱՄՆ-ն պնդում է, թե այն բաց է, սակայն ըստ իրանական լրատվամիջոցների՝ սահմանափակ թվով նավեր են անցնում, ընդորում՝ Իրանի հետ համակարգմամբ: Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն ասել էր, որ նեղուցն ամբողջությամբ կվերաբացվի, երբ դադարեցվի ագրեսիան Լիբանանում: