Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունները:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին անդրադարձել են հումանիտար բնույթի և տարբեր հարթակներում առկա հարցերի։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նախօրեին տեղեկացրել է, որ Իրանի Սպահան քաղաքում հրթիռակոծությունների հետևանքով ազգությամբ հայ քաղաքացի է զոհվել:
Միրզոյանն այս շաբաթ հայտնել էր, որ Հայաստանն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով: Չէր հստակեցրել, թե երբ է ուղարկվել օգնությունը:
Այսօր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի 29-րդ օրն է:
Միրզոյանն ասել էր նաև, որ Երևանը շահագրգռված է ՀՀ շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ:
Համաշխարհային մի շարք առաջնորդների զգուշավոր լռության ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Իրանի նորընտիր գերագույն ղեկավարին, որի լեգիտիմությունը Միացյալ Նահանգները չի ճանաչում: Նախագահ Դոնալդ Թրամփը մինչև ընտրությունն էր զգուշացրել, որ սպանված Ալի Խամենեիին չի կարող փոխարինել նրա որդին, իսկ Իսրայելը սպառնացել էր թիրախավորել նաև Մոջթաբա Խամենեիին: