Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է կայացել

Այսօր հեռախոսազրույց է կայացել Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև:

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Իրան իր այցի ընթացքում ջերմ հյուրընկալության համար։

Զրուցակիցները քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Արարատ Միրզոյանը Իրան այցելեց հոկտեմբերի 4-5-ը, հանդիպումներ ունեցավ երկրի նախագահ Մահմուդ Փեզեշքիանի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արտգործնախարարի տպավորությամբ՝ Թեհրանում բավարարված են TRIPP-ի հարցով քննարկումներից Միրզոյանը Թեհրանում ներկայացրել է TRIPP-ի հնարավորությունները, Արաղչին կրկնել է երրորդ կողմի մասին մտահոգությունը Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Փեզեշքիանի և Ղալիբաֆի հետՄիրզոյանը հանդիպել է Արաղչիին