Միքայել արքեպիսկոպոսը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին քրեակատարողական ծառայությունից:

Երեկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նիստում, Շիրակի թեմի առաջնորդն ասել էր, որ վիրահատության թույլտվություն է ստացել:

Ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց արքեպիսկոպոսը պնդել էր, որ իր բժիշկն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, այնտեղ էլ մտադիր է վիրահատվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետական կառույցից հաստատում են՝ Միքայել սրբազանն ունի վիրահատության կարիք

Երկու տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում: