Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան:
Երեկ մի խումբ դիմակավորված տղամարդիկ հարձակվել են ընդդիմադիր գործչի վրա ու նրան ծեծել:
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին ու հանրային վայրում՝ «Դալմա մոլ»-ի ետնամասում:
Միհրան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հարվածել են հիմնականում դեմքին, քիթն է կոտրվել, լրագրողներին պատմել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Միհրան Հակոբյանը «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր է, Փաշինյանի իշխանության քննադատներից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դիմակավորված անձինք հանրային վայրում հարձակվել են ընդդիմադիր գործչի վրա