ՆԱՏՕ-ն Սև ծովում լրացուցիչ պարեկային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ռադարային համակարգեր կտեղակայի, հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ որոշումը կայացվել է առևտրային նավերի վրա մի շարք հարձակումներից հետո:
Հյուսիսատլանտյան դաշինքը նաև տարածաշրջանում կտեղակայի հետախուական ծառայությունների սպաների և մասնագետների խմբեր՝ պայթուցիկների դատաբժշկական վերլուծություն անցկացնելու համար։
Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին 10 օրվա ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել առնվազն յոթ առևտրային նավ, որոնցից մի քանիսը խորտակվել են։ Առնվազն 23 նավաստի անհետ կորած կամ զոհված է համարվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բուլղարիայի ափերի մոտ 2 նավ է հարձակման ենթարկվել, մեկը խորտակվել էՆԱՏՕ-ն հարձակումների համար որևէ կոնկրետ երկրի պատասխանատու չի համարել։ Ռազմական վերլուծաբանները կարծում են, որ հարձակումները գրեթե անկասկած իրականացվել են Ռուսաստանի կողմից։ Մոսկվան չի ստանձնել այս նավերի վրա հարվածների պատասխանատվությունը։
Հոկտեմբերի կեսերին Ռումինիայի ջրերում մեկ օրում երկու տանկեր հրդեհվեց անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Դրանից հետո Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարեց, որ խոսել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անօդաչուները Ռումինիայի ափերի մոտ լցանավի են հարվածել, 8 մարդ անհետ կորած էՆա հայտարարեց, որ նրանք համաձայնել են սերտ համագործակցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակում՝ Բուլղարիայի ափերի մոտ Սև ծովում առևտրային նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ մշակելու համար։
«Այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի ուղղակի հետևանք են և սպառնալիք են ոչ միայն մեր տարածաշրջանում նավագնացության, այլև այլ մայրցամաքներ տանող կենսականորեն կարևոր գյուղատնտեսական մատակարարումների համար», - գրել էր նա։