Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը. Սթարմեր

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հետ, հայտնում է Դաունինգ Սթրիթը։

«Լրացուցիչ բրիտանական կործանիչներ, ուղղաթիռներ և մեկ ռազմանավ ուղարկվում են տարածաշրջան, և Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - ասել է Սթարմերը բին Սալմանին։

Երկու առաջնորդները նաև քննարկել են պաշտպանական գործողություններին և խաղաղ բնակիչներին աջակցելու նպատակով հետախուզական համագործակցության ընդլայնումը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ չնայած թույլատրել է բրիտանական բազաների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից Իրանի հարձակումներին ի պատասխան, իրենք չեն միանում Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումներին։ Նա հավելել էր, որ չնայած Մեծ Բրիտանիան չի միանա հարվածներին, «մենք կշարունակենք մեր պաշտպանական գործողությունները տարածաշրջանում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրիտանիան չի միանում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը․ Սթարմեր