«Մեմորիալ». Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանում բռնաճնշումների առնվազն 69 զոհ է մահացել

Ռուսաստանցի հակապատերազմական ակտիվիստ, դաշնակահար Պավել Կուշնիրը, ով 2024 թվականի հուլիսի 28-ին Բիրոբիջանի մեկուսարանում մահացել է չոր հացադուլից

2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Ռուսաստանում ազատազրկման վայրերում, խուզարկությունների ժամանակ, տնային կալանքի տակ կամ ազատ արձակումից հետո մահացել է քաղաքական բռնաճնշումների 69 զոհ, հաղորդում է «Աջակցություն քաղբանտարկյալներին. Մեմորիալ» իրավապաշտպան նախագիծը:

69 զոհերից 63-ը տղամարդիկ են, 6-ը՝ կանայք: 4 մարդ մահացել է 2022 թվականին, 10-ը՝ 2023-ին, 26-ը՝ 2024-ին, 13-ը՝ 2025-ին, և 6-ը՝ այս տարի մինչ օրս:

Առնվազն 29 մարդու մահվան պատճառը հիվանդություններն են կամ բուժօգնություն չցուցաբերելը: Հայտնի է, որ նրանցից ոմանք հրապարակավ հայտարարել են ինքնազգացողության վատթարացման մասին, ինչը, սակայն, անտեսվել է:

Առնվազն 20 մարդ մահացել է ծեծից, խոշտանգումներից կամ դրանց հետևանքներից: 10 մարդ ենթադրաբար ինքնասպանություն է գործել: Մեկ մարդ մահացել է ի նշան բողոքի հայտարարած հացադուլի հետևանքով, մեկը սպանվել է գաղութում: 8 մարդու մահվան պատճառները հայտնի չեն:

Զոհվածներից ամենաերիտասարդը 18-ամյա Դանիլ Դախովը և Պավել Գրիմակն են օկուպացված Մելիտոպոլից, որոնց ռուսաստանցի ուժայիններն առևանգել էին 2023-ի օգոստոսին: Ամենատարեցը Վալերի Միտկոն է, որը մահացել է հիվանդությունից 81 տարեկանում:

Զոհվածների միջին տարիքը նրանց մահվան պահին 51 տարեկանն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մահացել է Ռուսաստանում «պետական դավաճանության» գործով կալանավորված բեմադրող նկարիչը Ռուսաստանում առնվազն 550 ուկրաինացի մեղադրվում է դավաճանության կամ լրտեսության մեջՌուսաստանում ահաբեկչության մեղադրանքներ հարյուրավոր դեռահասների՝ բռնաճնշումների ահագնացմանը զուգընթացՌուսաստանում ստեղծում են «մեղավոր» ՌԴ քաղաքացիների իրավունքներն արտերկրում սահմանափակող հանձնաժողով