Մելոնի․ «Դեմ եմ ԱՄՆ զորքերի՝ Իտալիայից դուրսբերմանը»

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Երևանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, 4-ը մայիսի, 2026թ.

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր հայտարարել է, որ դեմ է իր երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը։ «Այդ որոշումը, սակայն, ինձնից չէ, որ կախված է», - ընդգծել է իտալական կառավարության ղեկավարը։

Մելոնին նաև նշել է, որ չնայած ՆԱՏՕ-ի շուրջ ծավալվող զարգացումներին՝ Հռոմը հարգելու է իր իսկ ստանձնած պարտավորությունները։

«Մենք այդպես ենք վարվել անգամ այն դեպքերում, երբ Իտալիայի շահերն ուղղակիորեն շոշափված չեն եղել, ինչպես, օրինակ, Աֆղանստանում», - ասել է Իտալիայի վարչապետը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարեց, թե «հավանաբար» կքննարկի Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը՝ քննադատելով ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չաջակցելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպացիները հետևում են, որ ԱՄՆ-ի հետ ռազմական բազաների վերաբերյալ համաձայնագրերը գործեն. ՌյուտեԹրամփը չի բացառել Իտալիայից և Իսպանիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը