ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երեկ Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին:
Առաջին տիկինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Օլեշկի քաղաքում իր միջնորդությամբ կնքված վեցօրյա հրադադարը կհանգեցնի «ավելի երկարատև խաղաղության»։
«Հուսով եմ՝ Օլեշկիի փորձը կծառայի որպես խթան ավելի երկարատև խաղաղության համար։ Ցանկացած էական փոփոխություն սկսվում է փոքր կայծից», - AFP-ն մեջբերում է նրա խոսքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զելենսկին պարգևատրել է Մելանյա ԹրամփինՄելանյա Թրամփը կարծում է, որ ԱՄՆ մասնակցությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները «կարող են ստեղծել ավելի երկարատև մի բան, քան պարզապես ժամանակավոր հրադադարն է»։
Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում իրականացված մարդասիրական առաքելության շրջանակում 750-ից ավելի մարդ է տարհանվել քաղաքից, որը ռուսական օկուպացիայի տակ է արդեն մի քանի տարի:
Առաջին տիկինը հատուկ ընդգծել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի դերը այս առաքելության իրականացման հարցում, առանց որոնց «Օլեշկիում հրադադարը հնարավոր չէր լինի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բոլորը գոհ կլինեն». Թրամփը հայտնել է համաձայնագրի մասին, որը կվերաբերի թե՛ Ուկրաինային, թե՛ Եվրոպային«Նրանց համագործակցությունը կարևոր նախադեպ է ստեղծում տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման համար», - ասել է նա և հավելել, որ անձնական նամակներ է գրել երկու առաջնորդներին, որոնք կփոխանցի երկու երկրների ներկայացուցիչների միջոցով։
Հանդիպմանը եղել են նաև ՌԴ-ի և Ուկրաինայի ՄԻՊ-երը
Սպիտակ տանը ԱՄՆ առաջին տիկնոջ հետ հանդիպմանը Ռուսաստանից և Ուկրաինայից մասնակցել է երկուական ներկայացուցիչ: Մոսկվան ներկայացնում էին իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: Կիևը ներկայացնում էին Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:
Լյուբինեցն ԱՄՆ առաջին տիկնոջը հանձնել է Օլգա իշխանուհու 1-ին աստիճանի շքանշանը, որը նրան շնորհել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ օրը, իսկ Դմիտրիևը նրան նվիրել է Օլեշկիից մի աղջկա նկար՝ ապակու տակ շրջանակված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Օլեշկիից տարհանվել է 750-ից ավելի մարդՀրադադար Օլեշկիում
Օլեշկիում և հարակից շրջաններում հրադադարը սկսվել է հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան և ավարտվել նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան։ Այն կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների արդյունք էր, որոնց միջնորդել էր Մելանյա Թրամփը, ում Մոսկվան և Կիևը բնութագրում են որպես հրադադարի կնքման գործում գլխավոր միջնորդ։
ԱՄՆ առաջին տիկնոջ խոսքով՝ մոտ 800 մարդ, որոնք ցանկանում էին լքել առաջնագծի մոտ գտնվող քաղաքը դեպի Ռուսաստան և Ուկրաինա, տարհանվել է։ Մարդասիրական օգնություն է տրամադրվել նրանց, ովքեր ցանկանում էին մնալ Օլեշկիում։