Մեկնարկել է Վրաց ուղղափառ եկեղեցու նորընտիր պատրիարքի գահակալության արարողությունը

Մցխեթայում գտնվող Սվետիցխովելիի տաճարում մեկնարկել է Վրաց ուղղափառ եկեղեցու նորընտիր պատրիարք Շիո 3-րդի գահակալության արարողությունը։

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ դրան ներկա են եկեղեցու բոլոր բարձրաստիճան հոգևորականները, Վրաստանի կառավարության անդամները, Թբիլիսիում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները։

Սենակիի թեմի առաջնորդ, 2017 թվականից պատրիարքի տեղապահի պաշտոնը զբաղեցնող 57-ամյա Շիո Մուջիրին Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ հովվապետ էր ընտրվել նախօրեին։ Նրա օգտին էին քվեարկել Վրաց ուղղափառ եկեղեցու Սրբազան սինոդի 39 անդամներից 22-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանը նոր պատրիարք ունի