Մեկնարկել է ՔՊ վարչության նիստը, օրակարգում՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածու ընտրելու հարցն է

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը, օրակարգում է՝ խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածու ընտրելու հարցը:

Խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Արթուր Հովհաննիսյանը:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում՝ Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:

Խորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին նաև Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։