ՄԷԳ-ը խորհրդակցություններ է անցկացնում նավթի պաշարների ավելացման շուրջ

Միջազգային էներգետիկ գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում Ասիայի և Եվրոպայի երկրների կառավարությունների հետ անհրաժեշտության դեպքում նավթի պաշարների ավելացման հարցի շուրջ՝ Իրանի պատերազմի ֆոնին, հայտարարել է գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:

«Մենք կուսումնասիրենք պայմանները, կվերլուծենք, կգնահատենք շուկաները և կքննարկենք դա մեր մասնակից երկրների հետ»,-ասել է Բիրոլը:

Մարտի 11-ին ՄԷԳ-ի անդամ երկրները պայմանավորվել են ռազմավարական պաշարներից ռեկորդային 400 մլն բարել նավթ հատկացնել՝ հում նավթի համաշխարհային գների կտրուկ աճի դեմ պայքարելու համար:

Բիրոլը Մերձավոր Արևելքի ճգնաժամը բնութագրել է որպես ավելի լուրջ, քան 1970-ականների երկու նավթային ցնցումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները գազի արդյունաբերության վրա միասին վերցրած:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղալիբաֆը սպառնում է «ոչնչացնել» տարածաշրջանի ենթակառուցվածքները, եթե իրենք հարձակման ենթարկվենԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները. Իրանի նախարարԻրանը պատրաստ է թույլատրել ճապոնական նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հաղորդում է Kyodo-ն