Իլոն Մասկը, ում պատկանում է Starlink արբանյակային կապի համակարգը, ակնարկել է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է կանգնած լինել Ուկրաինայում Starlink կապի արագության սահմանափակումների ետևում, ինչի հետևանքով ուկրաինական զինուժը զրկվել է որոշ զինատեսակներ կիրառելու հնարավորությունից, քանզի դրանք այլևս չեն կարողանում միացած մնալ ինտերնետին, հայտնում է BBC-ն:
Starlink-ը թույլ է տալիս Կիևին ուղղորդել անօդաչու թռչող սարքերը դեպի ռուսական թիրախներ և պաշտպանել իր սեփական երկինքը, սակայն Ուկրաինան երեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ Starlink կապի օպերատոր SpaceX ընկերությունը հոկտեմբերի լույս 14-ի գիշերը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքի արագությունը, ինչը խաթարում է իր մարտական առաքելությունները։
Մասկը նշել է, որ Starshield-ը՝ Starlink-ի ռազմական տարբերակը, ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ է։ Մասկը, որն այս թեմայով գրառում է արել X-ում, արձագանքել է կապի արագությունը վերականգնելու՝ ուկրաինացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչերին: Վերջինս բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում հույս էր հայտնել, թե «սա սխալ է, հնարավոր է՝ լուրջ տեխնիկական խնդիր»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Starlink-ը սահմանափակվել է ուկրաինացի զինվորականների համար. ԿիևԵրեքշաբթի երեկոյան Starlink-ը սահմանել էր 160 կմ/ժ արագության սահմանափակում, ինչը նշանակում է, որ ցանկացած ավելի արագ ընթացող զինատեսակ չի կարող միանալ այս կապին:
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը արդեն չորեքշաբթի երեկոյան հայտնել է, որ ծառայությունը մասամբ վերականգնվել է:
«Starshield-ի արագության սահմանափակման լիակատար վերացումը այժմ կարևորագույն նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանության համար», - գրել էր նա X-ում՝ շնորհակալություն հայտնելով Իլոն Մասկին և խնդրել, որ նա «շարունակական աջակցություն» ցուցաբերի Ուկրաինային։
Մոտ մեկ ժամ անց Մասկը պատասխանել է այս գրառմանը։ «Starshield համակարգերը պատկանում են և շահագործվում են ԱՄՆ կառավարության կողմից։ Արագության կամ տեղակայման ցանկացած սահմանափակում սահմանվում է ԱՄՆ զինված ուժերի և, ի վերջո, Միացյալ Նահանգների նախագահի կողմից», - գրել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվս 6 զոհ՝ ռուսների անօդաչուների հարվածիցՄասկը հավելել է, որ Starlink-ը նախատեսված է «քաղաքացիական կամ պաշտպանական գործունեության համար և չի կարող օգտագործվել հարձակողական ռազմական գործողությունների համար, քանի որ դա սխալ կլինի առևտրային ընկերության կողմից»։
Starlink արբանյակային կապի սահմանափակումները տեղի են ունենում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացվող զանգվածային հարձակումների ֆոնին, որոնք Կիևում մի քանի մարդու կյանք են խլել և վնասել ուկրաինական բանակի կողմից օգտագործվող կապի և էներգետիկ ենթակառուցվածքները։