Մատչելիության հղումներ

Եվս 6 զոհ՝ ռուսների անօդաչուների հարվածից

Ուկրաինա - Ռուսների հարվածի հետևանքները Լուցկում, 14-ը հոկտեմբերի, 2026թ.
Ուկրաինա - Ռուսների հարվածի հետևանքները Լուցկում, 14-ը հոկտեմբերի, 2026թ.

Ռուսների անօդաչու թռչող սարքերը հարված են հասցրել Վոլինի մարզի Լուցկ քաղաքի մեծածախ բազային, վեց մարդ է զոհվել, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Լուցկի քաղաքային իշխանությունների փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է Eurogurt պահեստին: Հինգ մարդ տեղում է զոհվել, մեկը՝ ստացած վնասվածքներից հիվանդանոցում:

Վնասվել է նաև բազմահարկ շենք, այնտեղ երկու տուժած կա, նրանից մեկը՝ երեխա:


Գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Կիևի վրա, զոհվել է երեք մարդ, ևս 22-ը վիրավորվել է:

​
XS
SM
MD
LG