Օմանի Մասկատի միջազգային օդանավակայանը խնդրել է մասնավոր ինքնաթիռների օպերատորներին զերծ մնալ օդանավակայանը «լրացուցիչ չվերթերի» համար օգտագործելուց՝ առաջնահերթությունը տալով կառավարական և առևտրային չվերթերին: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով էլեկտրոնային նամակի։
«Մասկատի միջազգային օդանավակայանում ճգնաժամային կառավարման ներկայիս միջոցառումների պատճառով ինքնաթիռների տեղաշարժը սահմանափակվում է միայն հաստատված սեզոնային կանոնավոր չվերթերով», - չարթերային չվերթերի օպերատորներին տեղեկացրել են օդանավակայանի իշխանությունները:
Օդանավակայանը հայտարարել է, որ միջոցառումը անհրաժեշտ է գերբեռնվածությունը կառավարելու և օդանավակայանի հզորությունը ընդունելի սահմաններում պահելու համար։
Քանի որ տարածաշրջանի օդային տարածքի մեծ մասը դեռևս փակ է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ մտահոգությունների պատճառով, որոշները ստիպված են օգտագործել մասնավոր ինքնաթիռներ, իսկ չարտերային և սահմանափակ թվով առևտրային չվերթերի համար բարդացել է տարհանել տասնյակ հազարավոր ճանապարհորդների։
Մերձավոր Արևելքում գտնվող հայ զբոսաշրջիկներից Հայաստան են վերադարձել Մասկատից թռիչքով: