Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, վերջին խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է։

Փաստաբան Արսեն Բաբայանն «Ազատությանը» փոխանցեց, որ Գրիգորյանը մեղքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավված ընտրական հանցագործության դեպքով քննվող վարույթում։

Ձերբակալված ընդդիմադիրին շուտով կտեղափոխեն դատարան, որտեղ քննվելու է իրավապահ մարմնի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ:

Մարտուն Գրիգորյանի թիմակից Լիզա Գասպարյանն «Ազատությանն» ասաց, թե որքան էլ փորձեն ճնշումներ բանեցնել, իրենք Գյումրիի ավագանու իրենց մանդատից չեն հրաժարվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԻրատեսակա՞ն է Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացումըԳրիգորյանը խուզարկությունը իր քննադատության հետ է կապումԽուզարկություններ՝ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում և գրասենյակներում Քննիչներն ավարտել են Մարտուն Գրիգորյանի տան և կուսակցության Գյումրիի շտաբի խուզարկությունըԽուզարկություն՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը