Հունվարի 11-ին Մարտակերտի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Կարմիրավան (ադրբեջանական անվանումը Ղըզըլոբա) գյուղի մերձակայքում՝ ականազերծման աշխատանքների ընթացքում։
«Ականազերծման աշխատանքներում ներգրավված կազմակերպություններից մեկի աշխատակից 37-ամյա Էլվին Քերիմովը աջ ոտքի ստորին հատվածի տրավմատիկ ամպուտացիա ախտորոշմամբ տեղափոխվել է Բարդայի հիվանդանոց», - հաղորդում է APA-ն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջաբրաիլում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել