ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Մարկո Ռուբիոն «անկեղծ» երկխոսություն կունենա Հռոմի պապ Լեո XIV-ի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության շուրջ։ Այս մասին այսօր հայտարարել է Սուրբ Աթոռում ԱՄՆ դեսպան Բրայն Բըրչը՝ տեղեկացնելով հինգշաբթի օրը նախատեսված հանդիպման մասին։
«Պետությունների միջև տարաձայնություններ լինում են, և կարծում եմ՝ դրանց հաղթահարման ուղիներից մեկը եղբայրության և անկեղծ երկխոսության միջոցով է։ Կարծում եմ՝ պետքարտուղարն այստեղ է եկել հենց այդ ոգով՝ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ անկեղծ զրույց ունենալու և երկխոսության մեջ մտնելու համար»,- ասել է Բըրչը։
Առաջին ամերիկացի Հռոմի պապը վերջին շրջանում դարձել էր Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակման քննադատներից մեկը՝ բազմիցս կոչ անելով դադարեցնել կրակը և վերադառնալ հակամարտության դիվանագիտական կարգավորման։
Նա ընդգծել էր, որ հնարավոր չէ հասնել խաղաղության ուժի կիրառմամբ։
Նախագահ Թրամփն էլ քննադատել էր Հռոմի պապին, նշելով, թե պապը «սարսափելի է արտաքին քաղաքականության մեջ»: