Մարիա Կորինա Մաչադոյի փոխարեն Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ նրա դուստրը

Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը ողջունում է Մարիա Կորինա Մաչադոյի դուստր Անա Կորինա Սոսա Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման արարողության ավարտին, Օսլո, 10-ը դեկտեմբերի, 2025թ.

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի դուստրն այսօր Օսլոյում նրա փոխարեն ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը շնորհվել է հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների տևական պայքարի համար։

Մրցանակաբաշխությանը հղած ուղերձում Մաչադոն հորդորել է համախոհներին չհանձնվել, նրա դուստրն էլ պնդել է, որ մայրը «շատ շուտով» կվերադառնա հայրենիք։ «Նա ցանկանում է ապրել ազատ Վենեսուելայում և երբեք չի հրաժարվի այդ նպատակից», - ասել է Անա Կորինա Սոսա Մաչադոն։

Նոբելյան մրցանակի այս տարվա դափնեկիրը տարիներ ի վեր պայքարել է Վենեսուելայի սոցիալիստ առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեմ, փորձել առաջադրվել 2023-ի նախագահական ընտրություններում։ Իշխանությունները, սակայն, նրան 15 տարով զրկել են ընտրություններում առաջադրվելու իրավունքից՝ իշխանազավթման ու բռնության կոչերի մեղադրանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենեսուելայում պահանջում են ընդդիմադիր գործիչներին զրկել քաղաքացիությունից, ներառյալ Նոբելյան մրցանակակիր ՄաչադոյինՄաչադոն Նոբելյան խաղաղության մրցանակը նվիրել է ԱՄՆ նախագահին ու իր ժողովրդինՍպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին՝ խաղաղության մրցանակի պատճառովՍպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին՝ խաղաղության մրցանակի պատճառովՀայտնի է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի անունը