Մակրոն․ Աշխարհում գործող կանոնները վերանում են

Շվեյցարիա - Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում Դավոսի համաժողովում, 20-ը հունվարի, 2026թ.

«Աշխարհը վերածվում է մի տարածքի, որտեղ կանոններն այլևս չեն գործում», - այսօր Դավոսում, դիմելով Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Անդրադառնալով Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումներին՝ Մակրոնը կրկին պնդել է, որ Եվրամիությունը չպետք է ենթարկվի «բիրտ ուժի պարտադրանքին»։

«Ուղղակի ապշեցուցիչ է, որ մեր դաշինքը ստիպված է հարկադրանքի դեմ իր գործիքակազմն օգտագործել Միացյալ Նահանգների դեմ», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը սպառնում է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների համար G7 հանդիպում կամ ընթրիք Փարիզում. Թրամփը հրապարակել է Մակրոնի նամակըԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան «հավատարիմ են Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությանը»