Մախաչկալայում ջրհեղեղների հետևանքով տարհանվել է ավելի քան 750 մարդ

Մախաչկալայի ավելի քան 170 փողոցներ հեղեղված են ջրով, ջրհեղեղներով հետևանքով տարհանվել է ավելի քան 750 մարդ, հայտնել է քաղաքապետ Ջամբուլատ Սալավովը:

Ժամանակավոր տեղավորման կետերում այսօրվա դրությամբ գտնվում է 357 մարդ:

Նա նշել է, որ քաղաքում տեղակայված է ժամանակավոր տեղավորման 15 կետ, լրացուցիչ պատրաստվել են տեղեր հյուրանոցներում:

Քաղաքի ղեկավարի խոսքով՝ այժմ առանձին շրջաններում մասամբ կայունանում է էլեկտրամատակարարումը: Այս պահին առանց լույսի է մնում գրեթե 35 հազար մարդ։

Մարտի 28-ին և ապրիլի 4-5-ին տեղացած հորդառատ անձրևները Դաղստանի գրեթե երկու տասնյակ շրջաններում հանգեցրել են ավերածությունների: Հանրապետության իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են մտցրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դաղստանում հեղեղներ են, 327 հազար մարդ առանց էլեկտրամատակարարման է մնացել