Մատչելիության հղումներ

Դաղստանում հեղեղներ են, 327 հազար մարդ առանց էլեկտրամատակարարման է մնացել

Ռուսաստանի հարավային շրջանի մայրաքաղաք Դաղստանի իշխանություններն այսօր արտակարգ դրություն են հայտարարել: Տեղատարափ անձրևների հետևանքով լայնածավալ հեղեղումներ են տարածքում, տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել:

Դաղստանում ավելի քան 327 հազար մարդ առանց էլեկտրամատակարարման է մնացել:

Արտակարգ ծառայությունները բերվել են բարձր պատրաստության վիճակի, ջանքեր են գործադրվում հետևանքների վերացման ուղղությամբ, տուժած բնակիչներին օգնություն կցուցաբերվի, ասված է Մախաչկալայի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կանխատեսվում է, որ հորդառատ անձրևը տարածաշրջանում կշարունակվի մինչև կիրակի:

XS
SM
MD
LG