ՄԱԿ-ի 17 անկախ փորձագետները «խորը մտահոգություն» են հայտնել Բելառուսում երկարատև մեկուսացման մեջ պահման պայմանների վերաբերյալ՝ պնդելով, որ նման գործելակերպը կարող է հավասարվել խոշտանգում տերմինի հետ։
«Մենք խորապես մտահոգված ենք, որ Նովոպոլոցկի գաղութում կալանավորված անձինք կարող են ենթարկվել երկարատև մեկուսացման, կարգապահական պատիժների և ֆիզիկական պատիժների՝ ինքնասպանության փորձերից հետո», - նշված է հայտարարությունում։
Փորձագետները նշել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Իհար Լոսիկի դեպքը, ով 2020 թվականին ձերբակալվել էր և 2022-ից պահվել Բելառուսի տարբեր հաստատություններում, այդ թվում՝ Նովոպոլոցկում։
Լոսիկը, որ 2025 թվականի սեպտեմբերին ազատ արձակված 52 քաղաքական բանտարկյալներից մեկն է, ըստ հաղորդումների, ենթարկվել էր երկարատև մեկուսացման և կալանավորման ընթացքում երկու անգամ ինքնասպանության փորձ կատարել։
Առանձին հայտարարությամբ ՄԱԿ-ի փորձագետները քննադատել են Բելառուսի իշխանությունների վերջին որոշումներից մեկը, համաձայն որի՝ քաղաքական բանտարկյալների անձնագրերը անվավեր են ճանաչելվում՝ հարկադիր արտաքսումից հետ։
Խումբը կոչ է արել Բելառուսի իշխանություններին անհապաղ շտկել իրավիճակը։