ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Իրանի հարձակումները տարածաշրջանի երկրների վրա

ԱՄՆ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, 11-ը մարտի, 2026թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը դատապարտել է Իրանի հարձակումները Պարսից ծոցի պետությունների և տարածաշրջանի մյուս երկրների վրա:

Բանաձևը, որին Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են քվեարկել, պահանջում է դադարեցնել «Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության հարձակումները»:

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր հարձակումները ուղղված են ոչ թե հարևան երկրների, այլ դրանցում գտնվող «ամերիկյան թիրախների և ամերիկյան բազաների, ամերիկյան օբյեկտների վրա»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն դատապարտում է Իրանի հարձակումները և աջակցում տարածաշրջանի երկրների կայունությանըԱՄՆ-ը դատապարտում է Իրանի հարձակումը Ադրբեջանի վրաԻրանի վրա հարձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողան«Մենք հարձակվել ենք ամերիկյան բազաների վրա, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների հողերում». ԱրաղչիՊարսից ծոցի երկրները դատապարտում են Իրանի հարձակումները և հայտարարում պատասխանելու իրավունքի մասին