Լուսինե Բադալյանը՝ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ՔՊ թեկնածու

Լուսինե Բադալյան, արխիվ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Լուսինե Բադալյանին:

Առաջադրման մասին հայտարարեց իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, ապա թեկնածուին ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանը:

Լուսինե Բադալյանը 2003 թվականին ավարտել է Երևանի Պետհամալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժինը, հայ արվեստի պատմության տեսության մագիստրոս է: 2022-ին ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական բժշկական համալսարանի մագիստրատուրան («Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Healthcare Management) մագիստրոսական ծրագիր):

1997-ից մինչև 2019 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում և այլ ռադիոկայաններում, Հանրային հեռուստաընկերությունում և այլ հեռուստաալիքներում:

2019-2021 թվականներին ԱԺ պատգամավոր էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2021-2026-ին՝ ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մինչև 2025-ը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիր թեկնածուն ԱԺ-ում կոշտ քննադատեց իշխանություններին՝ խոսելով մարդու իրավունքների վիճակի մասինԱԺ-ն շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. Ռուբինյանն ու Կարապետյանն զգուշացումներ են ուղղում միմյանց