Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նրա մրցակից Ֆլավիո Բոլսոնարոն պահանջում է չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, հայտնում է Deutche Welle-ն։
Պաշտոնական արդյունքների համաձայն՝ ձախակենտրոն 80-ամյա Սիլվան ստացել է ձայների 51.8%-ը, մինչդեռ նրա մրցակից՝ աջակողմյան սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն, որը երկրի նախկին ծայրահեղ աջ նախագահ Ժաիր Բոլսոնարոյի որդին է, ստացել է 48.2%-ը։
Ընտրությունների առաջին փուլում հաղթել էր, սակայն, Ժաիր Բոլսոնարուն, և փաստացի Բրազիլիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է առաջին փուլում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն։
Ռիո դե Ժանեյրոյում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո նախագահի կողմնակիցները դուրս են եկել փողոց և տոնել հաղթանակը, եղել է նաև հրավառություն, հաղորդում է AFP-ն։
Բոլսոնարոն չի ընդունում պարտությունը
Ֆլավիո Բոլսոնարոն հրաժարվել է ընդունել պարտությունը և կոչ է արել չեղյալ հայտարարել արդյունքները՝ պատճառաբանելով, որ քվեարկության ժամը երկարաձգվել է, հայտնում է Associated Press-ը։
Լուլա դա Սիլվան և Բոլսոնարոն նախկինում խնդրել էին երկարաձգել ընտրատեղամասերի աշխատանքի ժամերը՝ Բրազիլիայի որոշ շրջաններում հասարակական տրանսպորտի խնդիրների և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Ի վերջո, Գերագույն դատարանի դատավոր Կրիստիանո Զանինը ընտրատեղամասերի փակվելուց ընդամենը երեք րոպե առաջ կարգադրել էր քվեարկությունը երկարաձգել ևս երկու ժամով։
Լուլա դա Սիլվան նախագահ է ընտրվում չորրորդ անգամ (ոչ անընդմեջ): Նրա վերընտրության քարոզարշավը մարտահրավերներով լի էր բրազիլացիների շրջանում կենսապահովման ծախսերի և հանցագործությունների աճի վերաբերյալ մտահոգությունների պատճառով: Ընտրարշավն անցկացվել է կոռուպցիոն սկանդալների, տնտեսական անկայունության և միջամտության մեղադրանքների ֆոնին: