Մատչելիության հղումներ

Ֆլավիո Բոլսոնարուն հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի ավագ որդին՝ Ֆլավիո Բոլսոնարուն, նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 47 տոկոսը՝ առաջ անցնելով գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայից, որը հավաքել է 45 տոկոս։

Բոլսոնարուն, սակայն, չի ստացել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ ձայների ավելի քան 50 տոկոսը։ Երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 25-ին, որտեղ կմրցեն Ֆլավիո Բոլսոնարուն և Լուլա դա Սիլվան։

Ֆլավիոն Բրազիլիայի պահպանողական աջերի առանցքային դեմքերից է։ Նախընտրական քարոզարշավում նա շեշտը դրել է հանցավորության դեմ կոշտ պայքարի, ավանդական քրիստոնեական արժեքների և ավելի շուկայական տնտեսական քաղաքականության վրա։ 2019-ից նա Բրազիլիայի Սենատում ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո նահանգը։

Նրա հայրը՝ Ժաիր Բոլսոնարուն, որը Բրազիլիան ղեկավարել է 2019-2022 թվականներին, 2025-ին դատապարտվել է 27 տարվա և երեք ամսվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձի և այլ հանցագործությունների համար։ Ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվելուց հետո նրա քաղաքական շարժման հիմնական թեկնածուն դարձել է որդին։

Երկրորդ փուլում Ֆլավիո Բոլսոնարուին կհակադրվի ձախակողմյան Լուլան, որը 2022-ի ընտրություններում նվազագույն առավելությամբ հաղթել էր Ժաիր Բոլսոնարուին և վերադարձել նախագահի պաշտոնին։

​
XS
SM
MD
LG