Լուկաշենկոյի պնդմամբ՝ իր որդին բանակում ծառայում է «ամենաբարդ ստորաբաժանման կազմում»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրտսեր որդու՝ Նիկոլայի հետ այցելում է Չինաստան, հունիս, 2026թ.

Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Բրեստի մարզում զինավարժարան այցելության ժամանակ հայտարարել է հարևան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սպառնալիքի մասին:

Բելառուսի նախագահը խոսել է Մինսկի նկատմամբ մի շարք երկրների «ագրեսիվ հռետորաբանության» և «սադրանքների» մասին, և շարունակել, թե բելառուսական զորքերը պետք է «միշտ պատրաստ» լինեն «ադեկվատ արձագանքի»: Նա անհրաժեշտ է համարել «թափ տալ» բանակը և ստուգել դրա պատրաստությունը պատերազմին: «Ամբողջ բանակը: Բոլորին ստուգելու ենք: Ընդհուպ՝ մոբիլիզացիա», - БелТА լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել Լուկաշենկոն՝ միաժամանակ վստահեցնելով, թե Բելառուսը չի պատրաստվում հարձակվել հարևանների վրա:

Բելառուսի նախագահի խոսքով՝ իր կրտսեր որդի Նիկոլայը, որին վաղ տարիքից հաճախ է իր հետ տանում արտասահմանյան այցերի, այժմ ծառայում է բանակում: «Ծառայում է բանակում, ինչպես կարգն է, ինչպես բոլորը: Լեյտենանտ է: Չեմ ասի որտեղ, բայց ամենաբարդ ստորաբաժանման կազմում», - նշել է Լուկաշենկոն: Միաժամանակ, ըստ նրա, դա չի խանգարում Նիկոլային շարունակել կենսատեխնոլոգիաներ ուսանել:

Ավելի վաղ այն մասին, որ այժմ 22-ամյա Նիկոլայ Լուկաշենկոն ծառայում է բանակում, չի հաղորդվել, դրա անկախ հաստատում չկա: Հայր Լուկաշենկոն ասում էր, որ որդին բուհում ռազմական ամբիոնում էր սովորում, այսինքն՝ ենթակա չէր ժամկետային զինծառայության զորակոչի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լուկաշենկոյի կրտսեր որդին «այնքան էլ չէր ցանկանա» դառնալ Բելառուսի նախագահ«Աստծո» որդին․ ում հետ է հասցրել հանդիպել Լուկաշենկոյի 11-ամյա զավակըՅոթնամյա Կոլյան «20-25 տարի անց կարող է իր ձեռքը վերցնել ղեկը»Վեցամյա Կոլյան` Բելառուսի իշխանության ժառանգո՞րդ