Լոռիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու վերաբերյալ վարույթով վեց անձ կալանավորվել է, մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ երեք անձի վերաբերյալ դեռևս որոշում չկա, «Ազատությանը» հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին՝ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։
Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:
Հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել էր:
Մեծավանը և Նորաշենը Տաշիր խոշորացված համայնքի բնակավայրեր են, երեկ այդտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լոռու մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպերի փաստով քրեական վարույթ է հարուցվել, 10 ձերբակալված կաՏեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: Պապիկյանը հենց տեղում ոստիկաններին կոչ է անում կարգի հրավիրել ընդդիմության համակիրներին ու խոստանում «քաղաքական դաս տալ նրանց ցուցում տվողներին»: