Ամերիկացի կոնգրեսական Լինդսի Գրեհեմի աթոռը ԱՄՆ Սենատում կզբաղեցնի նրա կրտսեր քույրը՝ Դարլին Գրեմ-Նորդոնը՝ առանց նոր ընտրությունների։ Նման որոշում է կայացրել Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը՝ հիմնվելով ԱՄՆ-ում գործող օրենքի վրա, որի համաձայն՝ Սենատի անդամի՝ պաշտոնավարման ընթացքում մահվան դեպքում նրան փոխարինողին կարող է նշանակել այն նահանգի ղեկավարը, որտեղից ընտրվել էր մահացած օրենսդիրը։
Մաքմասթերի խոսքով՝ Գրեհեմ-Նորդոնը իր ավագ եղբոր փոխարեն Սենատում կաշխատի մինչև նրա լիազորությունների ավարտը՝ 2027 թվականի հունվար։
Ավելի վաղ Լինդսի Գրեհեմին իր քրոջով փոխարինելու օգտին էր արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Reuters-ի տեղեկություններով՝ Գրեհեմի քրոջ երդման արարողությունը Սենատում կկայանա արդեն այս շաբաթ։