Լիբանանի հարավում երեք լիբանանցի լրագրող է զոհվել մեքենայի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Ալ-Մանար» հեռուստաալիքի լրագրող Ալի Շոեյբը, նույն ԶԼՄ-ի լրագրողներ Ֆաթիման և Մոհամեդ Ֆետոնին սպանվել են Ջեզզին քաղաքում:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է այս հարձակումը՝ գնահատելով այն որպես «աղաղակող հանցագործություն», որ խախտում է պատերազմի ժամանակ լրագրողների պաշտպանված լինելու միջազգային իրավունքը:
Իսրայելցի զինվորականները հաստատել են, որ ավիահարվածի արդյունքում սպանվել է Ալի Շոեյբը, նրան մեղադրել են Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլայի» զինյալ լինելու մեջ:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Իսրայելը մեղադրվում է Լիբանանում լրագրողների վրա հարձակման մեջ պատերազմի սկսվելուց ի վեր:
Մարտի 28-ի դրությամբ Լիբանանում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 120 երեխա և 42 բուժաշխատող:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարել է՝ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանը