Լիբանանն է գլխավորում հրադադարի բանակցությունները և բաց է Իրանի օգնության համար. Ջոզեֆ Աուն

Լիբանանը հրադադարի շուրջ իր սեփական բանակցություններն է վարում և Իսրայելի հետ ցանկացած կարգավորում կիրականացվի Լիբանանի կողմից, հայտարարել է այդ երկրի նախագահը:

Ջոզեֆ Աունը սոցցանցում գրել է, որ «բանակցություններում Լիբանանի վարած ուղեգիծն անկախ է», ինչն էլ իրենք շեշտում են շփումներում:

Նա հավելել է, որ Բեյրութը «անկասկած կողմ է հրադադարի հասնելուն և ցանկացած պետության հետ, որը կօգնի մեզ, այդ թվում՝ Իրանի»։

«Բանակցությունները վարում է Լիբանանի պետությունը, որն ինքնիշխան է իր որոշումներում, և ոչ ոք չի փոխարինում նրան, և ցանկացած կարգավորում կկայացվի մեր միջոցով, ոչ թե մեր հաշվին», - գրել է նախագահ Աունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանական առաջին լցանավերն են անցել Հորմուզը, Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանին