Լայենը շնորհավորել է Ռադևին Բուլղարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

«Առաջադեմ Բուլղարիա» դաշինքի առաջնորդ, Բուլղարիայի նախկին նախագահ Ռումեն Ռադև, Սոֆիա, 19-ը ապրիլի, 2026թ.

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած` երկրի նախկին նախագահ Ռումեն Ռադևին։

«Բուլղարիան հպարտորեն հանդիսանում է եվրոպական ընտանիքի անդամ և կարևոր դեր է խաղում մեր ընդհանուր մարտահրավերների լուծման գործում։ Ես անհամբեր սպասում եմ համագործակցությանը՝ Բուլղարիայի և Եվրոպայի բարգավաճման ու անվտանգության համար», - X հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա գրառումը հրապարակվել է այն բանից հետո, երբ Բուլղարիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սոֆիայում հաստատել է Ռադևի ընտրական դաշինքի՝ «Առաջադեմ Բուլղարիա»-ի ջախջախիչ հաղթանակը գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո։

Պաշտոնաթող գեներալ Ռադևը, ով համարվում է ռուսամետ դիրքորոշումներ ունեցող քաղաքական գործիչ, իր դաշինքով ստացել է քվեների մոտ 45 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուլղարիայի նախկին նախագահը հաղթում է ընտրություններում