Լավրովը չի մասնակցի ԵԱՀԿ գագաթնաժողովին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի հաջորդ շաբաթ Վիենայում մեկնարկող ԵԱՀԿ ամենամյա գագաթնաժողովին։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին Ռուսաստանը կներկայացնի նախարարի տեղակալ պարոն Գրուշկոն», - նշել է Զախարովան։

Լավրովը չի մասնակցել նաև այսօր Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Պատճառների մասին ռուսական կողմը չի նշել։

Վերջին շրջանում ռուսաստանյան ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ Ռուսաստանի նախագահը դժգոհ է Սերգեյ Լավրովի աշխատանքից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ բանակի նախարարը Ուկրաինայում խաղաղության պլանը Աբու Դաբիում քննարկում է ռուս պաշտոնյաների հետԼավրով․ «Մենք սպասում ենք Թրամփի պլանի միջանկյալ տարբերակին»