Լավրով. ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կկորչի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Եվրամիությունը իր անհեռատեսության հետևանքով կորցնում է առավելությունները, այնտեղ մտնելու Սերբիայի և Հայաստանի ցանկությունը «շատ շուտով կկորչի», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովում:

«Տնտեսապես Եվրոպական միությունը շատ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության, հետևանքով կորցնում է իր առավելությունները: Եվ իներցիայով շարունակում են են երկրները՝ մեր սերբ բարեկամները, ահա այժմ նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ասել. - «Ահա մենք ցանկանում ենք մտնել Եվրամիություն: Ես վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը կկորչի շատ շուտով», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սերգեյ Լավրովը:

Հայաստանի իշխանությունները վերջերս ազդարարեցին, որ առաջիկայում կսկսեն Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը, թեև այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չեն տեսնում, ինչը արդեն ամիսներ շարունակ պահանջում է պաշտոնական Մոսկվան՝ ամենաբարձր մակարդակով: Թեմային երկու երկրների ղեկավարներն անդրադարձան նաև երկու օր առաջ Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որևէ կնճռոտ հարցի լուծման մասին չհայտարարվեցՊուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելՀայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ. Լավրով«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները». ՎոլոդինՀայտը ներկայացնելուց հետո ՀՀ-ը պետք է սկսի իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ նորմերին. ՊեսկովՀայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին