«Ամերիկացիները հասկացել են, որ հարկավոր է վերացնել ուկրաինական հակամարտությունը ծնող պատճառները», - Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի պնդմամբ՝ ամերիկացիներն ասել են՝ «որևէ ՆԱՏՕ [Ուկրաինայում] լինել չի կարող»։
«Նրանք նաև հստակորեն ասել են՝ այն հողերը, որտեղ ռուսները ապրել են հարյուրամյակներ շարունակ, կրկին պետք է ռուսական դառնան», - հայտնել է Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվայի պահանջների թվում են նաև Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու իրավունքների և ռուսաց լեզվի կարգավիճակի վերականգնումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնագիրն «ավելի մոտ է, քան երբևէ»