ԿԸՀ-ն քննում է Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու մասին դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու վերաբերյալ։

Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի նիստին պնդեց, որ «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանն անաչառ չէ, հայտարարություններով արատավորել է իր բարի համբավը։ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հակադարձեց՝ Իոաննիսյանը որևէ ուժի դեմ որևէ հակաքարոզչություն չի արել, դրսևորել է քաղաքական քարոզչություն, ընդամենը իր ֆեյսբուքյան էջում տարածել է այլ աղբյուրներից բերված տվյալներ։

Իոաննիսյանը օրերս գրառմամբ անդրադարձել էր ռուսալեզու Хроника Кавказа-ի հոդվածին, նշել, որ Մարուքյանը ի թիվս այլ գործիչների, հասարակական կարծիքն առաջնորդող է։ Ըստ այդ հրապարակման, այս անձանց, այդ թվում՝ որոշ մեդիա ռեսուրսների, հրահանգված է առաջ մղել ռուսամետ քարոզչություն։

Իոաննիսյան իր խոսքում ասաց. «Ես արտահայտել եմ զարմանքս, ընդամենը դա։ Ոչ ասել եմ՝ լավ է, վատ է, որ Մարուքյանն էլ կա։ Ընդամենը զարմանքս եմ արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ: Ի՞նչը հերքեմ, զարմանքս»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կզրկվի՞ Դանիել Իոաննիսյանը դիտորդական իրավունքից