ԿԸՀ-ն չզրկեց Իոաննիսյանին դիտորդության իրավունքից

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը և դիտորդական իրավունքից չզրկեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանին:

Չնայած ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի մասին Իոաննիսյանի սոցցանցային հրապարակումը խնդրահարույց է, միևնույն ժամանակ ընդգծեց, թե այն որպես եզակի դեպք բավարար չէ՝ ուժը կորցրած ճանաչելու դիտորդի կամ կազմակերպության գրանցումը:

ԿԸՀ-ն միաժամանակ հորդորեց «Անկախ դիտորդ»-ին «բավարար ջանքեր գործադրել», որպեսզի դաշինքի անդամի խնդրահարույց գրառումը վերացվի:

Իոաննիսյանն օրերս գրառմամբ անդրադարձել էր ռուսալեզու "Хроника Кавказа"-ի հոդվածին, նշել, որ Մարուքյանը ի թիվս այլ գործիչների, հասարակական կարծիքն առաջնորդող է։ Ըստ այդ հրապարակման, այս անձանց, այդ թվում՝ որոշ մեդիա ռեսուրսների, հրահանգված է առաջ մղել ռուսամետ քարոզչություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԸՀ-ն սկսել է քննել Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու մասին դիմումըԿզրկվի՞ Դանիել Իոաննիսյանը դիտորդական իրավունքիցԼՀԿ-ն ԿԸՀ-ից պահանջում է Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից