Կրեմլը հույս ունի, թե ԱՄՆ բանագնացները կշարունակեն այցելել Ռուսաստան

Կրեմլը հույս ունի, թե ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կշարունակեն այցելել Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղ կարգավորումը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում է պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Նշվում է, սակայն, դեռ հայտնի չէ, թե երբ կարող է կայանալ նման հաջորդ այցը։

Վաշինգտոնի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունները, որոնք նպատակ ունեն ավարտել Մոսկվայի ավելի քան չորս տարի տևող պատերազմը Ուկրաինայում, կանգ են առել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, ինչին հետևել են պատասխան հարվածների ալիքներ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին հայտարարել է՝ ՌԴ-ի կողմից առևանգված ավելի քան 2,100 ուկրաինացի երեխաներ վերադարձվել են հայրենիքՖիդանը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցություններ վարելու. ReutersՈւկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ ավիահարվածներից զոհեր կան