Կրեմլը հայտարարում է, որ Թրամփը ճիշտ է՝ Զելենսկին խոչընդոտում է խաղաղության շուրջ համաձայնագրին

Կրեմլը հայտարարել է, թե համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոչընդոտում է խաղաղության շուրջ համաձայնագրին։

Սպիտակ տան ղեկավարն այդ մասին խոսել էր Reuters-ին տված հարցազրույցում՝ պնդելով, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինայի նախագահն է խոչընդոտում է արդեն չորս տարի շարունակվող հակամարտության հանգուցալուծմանը։

Թրամփի այս գնահատականը հակասում է եվրոպացի դաշնակիցների դիրքորոշմանը, որոնք պնդում են, որ Մոսկվան առանձնապես հետաքրքրված չէ հրադադարով և ձգտում է հնարավորինս շատ տարածք օկուպացնել։
Այս հարցում համաձայնություն հայտնելով Թրամփին՝ Կրեմլի խոսնակը նաև պնդել է, թե իր դանդաղկոտությամբ Կիևը սպառում է խաղաղ կարգավորման հասնելու տարբերակները։ «Ժամանակն է, որ Զելենսկին պատասխանատվություն ստանձնի և համարժեք որոշում կայացնի»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Զելենսկին բազմիցս կրկնել է, թե չի համաձայնի Մոսկվայի պահանջած տարածքային զիջումներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կավարտվի՞ արդյոք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը 2026 թվականին