Կրեմլն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից անձնական խնդրանք է ստացել մինչև փետրվարի 1-ը դադարեցնել Կիևի վրա հարվածները՝ խաղաղության բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրաՆախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Մոսկվան համաձայնել է մեկ շաբաթով դադարեցնել Կիևի և այլ քաղաքների վրա հարձակումները՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ենթադրել է, որ դադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի հարվածներին և ասել է, թե հույս ունի, որ Վաշինգտոնը կապահովի, որպեսզի Ռուսաստանը կատարի այն։
Վերջին օրերին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի կողմից կատարված հարվածները միլիոնավոր մարդկանց զրկել են էլեկտրաէներգիայից և ջեռուցումից՝ ցուրտ ձմռան պայմաններում: