Կրեմլը Մայամիում անցկացվելիք G20 գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։
«Դեռևս նման որոշումներ չեն ընդունվել, սակայն Ռուսաստանը միշտ մասնակցել է յուրաքանչյուր գագաթնաժողովի համապատասխան մակարդակով։ G20 ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը դիտարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձամբ մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին։
Նրա խոսքով՝ մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումը կընդունվի գագաթնաժողովի ամսաթվերին ավելի մոտ։
Հաջորդ G20 գագաթնաժողովը կանցկացվի Մայամիում՝ 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը։